Sunday, February 27, 2011

Հայտարարություն


 Հայտարարություն

Երևան                                                                                                                         27.02.2011թ.


  <<Շրջադարձ>> կուսակցության  քաղաքական խորհուրդը,գիտակցելով  2012 թվականի խորհրդարանական  ընտրությունների   ժամանակ   ընտրական գործընթացների    կազմակերպման իրական թափանցիկության  և  արդարության  անհրաժեշտությունը   և   կիսելով  ՀՅԴ-ի   մտահագությունները  ու  շրջադարձ  կատարելու   անհրաժեշտության   զգացումը, հայտարարում է.
   <<Շրջադարձ>> կուսակցությունը  սատարում և միանում է  <<Քվեն ուժ է>> ընտրական իրավունքի պաշտպանության շարժմանը և պատրաստակամ է  իր ուժերի սահմաններում անել հնարավոր ամեն  ինչ հասնելու համար շարժման վերջնական նպատակին:

                                                       <<Շրջադարձ>> կուսակցության  նախագահ`  Սիմոն  Ղոնաղչյան

'ՇՐՋԱԴԱՐՁ' ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ

ՈՐՈՇՈՒՄ 

Երևան                                                                                                                                       27.02.2011թ.


        Ի  հարգանս և  ի հիշատակ  2008 թվականի մարտի 1-ի  հայտնի ողբերգական դեպքերին  << Շրջադարձ>> կուսակցության   քաղաքական խորհուրդը որոշում է.

1. Մասնակցել    2011 թվականի  մարտի 1-ին   ՀԱԿ-ի  կողմից անցկացվող  հանրահավաքին :
2.  Կոչ անել  <<Շրջադարձ>> կուսակցության   անդամներին մասնակցել վերը նշված հանրահավաքին:

                                                         <<Շրջադարձ>> կուսակցության  նախագահ` Սիմոն Ղոնաղչյան

Wednesday, February 16, 2011

Ավտոսեփականատերեր VS ԱՊՊԱ

Ավտոսեփականատերեր    VS     ԱՊՊԱ 



Հարգելի'  ընթերցողներ  2011թ-ը մեզ համար սկսվեց նոր գլխացավանքով, որի անունն է ԱՊՊԱ:
Հանրության իրազեկման համար ստորև հաջորդաբար ներկայացնելու ենք այս  օրենքի կիրառման բացերը:

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին օրենքի 7-րդ հոդվածը  նշում է ,որ ապահովագրական վճարների հաշվարկի մեջ պետք է ներկայացված լինեն իրատեսական ծախսերի և ողջամիտ շահույթի հաշվարկը:

Մինչ այժմ ո'չ բյուրոի ,  ո'չ ԿԲ-ի և  ո'չ  էլ կառավարության կողմից այդպիսի հաշվարկ չի ներկայացվել: Հանրությունը չգիտի  ,թե այս օրենքի կիրառման պարագայում ապահովագրական ընկերությունները ինչ  շահույթ են ստանալու  ,և  հանրության  վերահսկողությունը ըստ էության հնարավոր չէ: