ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
21.02.2011թ-ից սկսեց գործել <<Շրջադարձ>> կուսակցության փորձագիտական խումբը, որը պարբերաբար անդրադառնալու է ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այս կամ այն հարցին և տալու է այդ հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն:Այդ եզրակացությունը ուղարկվելու է ՀՀ Նախագահի աշխատակազմ , Կառավարության աշխատակազմ , մամուլի ներկայացուցիչներին և այն հասարակական կազմակերպություններին , որոնք կարող են շահառու հանդիսանալ:

<<Շրջադարձ>> կուսակցության փորձագիտական խմբի եզրակացությունը


2011թ. փետրվարի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված  <<Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին>>  (հարց 36) .
Նախ ողջունելի է կառավարության նախաձեռնությունը ճապոնական դրամաշնորհի միջոցներով ձեռքբերված գյուղտեխնիկայի բաշխման գործընթացում շրջադարձ կատարելը  և նոր սկզբունքներ որդեգրելը:
Այնուհանդերձ որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ դիտողությունները.

1.       Օրենսդրությամբ  սահմանված չէ գյուղատնտեսական կոոպերատիվ հասկացությունը:
Կարծում ենք  հստակեցման կարիք կա:
2.       Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է , որ մինչև աճուրդը պետք է անցկացվի շահառուների մրցույթ, այսինքն  աճուրդը  լինելու է փակ ,որակավորված  մասնակիցներով ,և մասնակիցները ընտրվելու են , բայց նախագծում մրցույթի անցկացման շահառուների ընտրության դրույթներ չկան և անհասկանալի է`  ով և ինչ  ընթացակարգով է ընտրելու աճուրդի մասնակիցներին:
Կարծում ենք , որ կոռուպցիոն դրսևորումներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կանոնակարգել գործընթացի բոլոր փուլերը:
3.       Անհասկանալի է նախագծի 3-րդ կետի  ա)  ենթակետով սահմանված <<մարզային  և տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական տեխնիկայի ապահովվածության մակարդակի վիճակից>> չափորոշիչ  սահմանումը  , միևնույն ժամանակ բոլոր չափորոշիչները կշռված  չեն և նկարագրված չի մեկի նկատմամբ մյուսի առավելության աստիճանը:
Կարծում ենք , որ խնդիրը կարգավորման կարիք ունի:
4.       ՀՀ-ում գրանցված և գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող կոոպերատիվները շատ քիչ են, այնուհանդերձ հենց նրանց նկատմամբ է սահմանված խիստ չափորոշիչներ:Դրա փոխարեն համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ ոչ մի սահմանափակում չի նշված:Դա նշանակում է , որ հող ունեցուղ երկու  անհատ, անկախ հողատարածքի  չափից, կարող են կնքել համատեղ գործունեության պայմանագիր և  գալ- մասնակցել աճուրդին ,այսինքն ենթադրյալ փակ աճուրդը շատ արագ կարող է վերածվել բաց և աննպատակ աճուրդի` նախագծում ներառված նորմերի անկատարության արդյունքում :
Կարծում ենք ,որ ՀՀ կառավարությունը նույնպես կողմ  կլինի  անկատարությունների վերացմանը:
5.       Կան նաև այլ փոքր դիտողություններ.
Օրինակ ` աճուրդ անցկացնող գործակալի ոչ թե  ծախսերը պետք է փոխհատուցել, այլ պետք է վճարել ըստ  գործակալի ընտրության պայմանների,
պետք  է  նախագծում սահմանվի  5-րդ կետի 1) ենթակետում նշված  նպատակային օգտագործման պայմանագրի հիմնական դրույթները:
6.       Նախընտրելի կլիներ  մշակել և իրականացնել գյուղական գործունեությամբ զբաղվող կոոպերատիվների ստեղծման փոքր , ցուցադրական  , պիլոտային ծրագիր և այս գյուղտեխնիկան  օգտագործվեր  այդ ծրագրի իրականացման համար:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.02.2011թ.  նիստի օրակարգում ընդգրկված  << Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին >> (41)   նախագծի  վերաբերյալ <<Շրջադարձ>> կուսակցության փորձագիտական  խմբի եզրակացությունը.
1.        Կառավարության որոշման նախագծի 2-րդ կետում նշվում է ,որ հանրապետություն   է  ներմուծվելու Հայաստանի Հանրապետությունում  օրենքով սահմանված կարգով  չգրանցված գարու սորտեր:

Մեր կարծիքով կառավարությունը իրավասու չէր իր որոշմամբ սահմանել   չգրանցված  սորտերի ներկրման մասին դրույթ:

2.       3-րդ կետով   սահամանվում է ,որ գյուղատնտեսության նախարարը պետք է կազմակերպի սերմնացուների  ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր  կնքելով   Հայաստանի Հանրապետությունում   հացահատիկային մշակաբույսերի   արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հետ:

Դուրս է գալիս , որ կառավարությունը պետք է  ձեռք բերի սերմնացուն Հայաստանի Հանրապետությունում :Կարծում ենք,որ 3-րդ կետը հակասում է նույն որոշման  1-ին կետում նշված ծրագրի գաղափարախոսությանը:

3.       Ծրագարում նշված բաշխման  չափանիշները հստակ չեն`մասնավորապես նշվաց չէ նաև  յուրաքանչյուր տնտեսությանը հատկացվող սերմնացուի չափաքանակը կամ համամասնությունը (oրինակ` հողատարածքի չափի նկատմամաբ):

  Մեր կարծիքով  այս խնդրի կարգավորված չլինելը հղի է կոռուպցիոն ռիսկերով:

4.       Նշված չի գյուղատնտեսության նախարարի կեղմից իրականացվող մոնիթորինգի իրականացման պարբերականւթյունը,ինչպես նաև գյուղատնտեսության նախարարի կողմից կառավարության աշխատակազմին ներկայացվող ծրագրի իրականացման հաշվետվության պարբերականւթյունը:

  Մեր կարծիքով վերը նշված հանգամանքները սահամանափակում են հանրային վերահսկողության հնարավորությունները:

5.       <<Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքնները>> բաժնում  չկան չափելի կամ կշռելի արդյունքներ ,և ծրագրի իրականացումից  հետո հնարավորությաուն չի տա  ծրագերի կատարման օբյեկտիվ գնահատականին:

  Մեր  կարծիքով պետք է  <<Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքնները>> բաժնում   նշվեն կոնկրետ  չափելի ինդիկատորներ:

6.       Ծրագրում նշված  2000 տոննաի փոխարեն կառավարությունը որոշում է կայացրել 1008 տոննաի  վերաբերյալ:

  Մեր  կարծիքով անհրաժեշտ է  հանրությանը տեղեկացնել մյուս չափաքանակի ներկրման  ժամկետների մասին:

7.       Երևի թե ծրագրի կազմողները անվստահությաուն են ունեցել կառավարության կողմից գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով փող հատկացնելու վերաբերյալ,ուստի ծրագրի 29 և 30 կետերում  նշված գումար հատկացնելու դրույթները կրկնել  են համապատասխանաբար  38 և 39  կետերում:
  Ի դեպ  ծրագրում նշված  է , որ 660.0 մլն  դրամ է տրամադրվելու 2000 տոննա  գարու սերմանցուի ձեռքբերման և տեղափոխման համար,իսկ նախագծի 2-րդ կետում նշվում է,որ  ՀՀ ներմուծվելու է 1008 տոննա  սերմանացու:
 Մեր կարծիքով անհրաժեշտ է,որ կառավարությունը  նախ իր, հետո հանրության համար  ճշտի  ,թե ինչաքն  փող  ինչքան սերմանցուի համար է հատկացնում: