Monday, February 7, 2011

"Շրջադարձ" կուսակցության հիմնադիր համագումար


Ս.թ. հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը:

Օրակարգում կուսակցության ծրագրի և կանոնադրության հաստատման հարցն էր, ինչպես նաև` կուսակցության

ղեկավար մարմնի ընտրությունը: Քննարկումների արդյունքում համագումարը որոշեց հաստատել «Շրջադարձ»

կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը ու հանձնարարեց կուսակցության նորընտիր նախագահին ՀՀ

օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները կուսակցության գրանցումն իրականացնելու

համար: Բացի այդ` համագումարը ընդունեց նաև կուսակցության հռչակագիրը:

«Շրջադարձ» կուսակցության համագումարում ընտրվեց կուսակցության ղեկավար մարմինը` 5 անդամներից
բաղկացած քաղաքական խորհուրդը: «Շրջադարձ» կուսակցության ղեկավար մարմնի անդամներն են` Սիմոն

Ղոնաղչյանը, Տիգրան Բաղդասարյանը, Մուշեղ Տերյանը, Գայանե Ղազարյանը և Սամսոն Խաչատրյանը:

«Շրջադարձ» կուսակցության նախագահ ընտրվեց Սիմոն Ղոնաղչյանը:

 





No comments:

Post a Comment